Վերոնիկան որոշում է մահանալ (ֆիլմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերոնիկան որոշում է մահանալ (այլ կիրառումներ)
Վերոնիկան որոշում է մահանալ անգլ.՝ Veronika Decides to Die | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1] |
Թեմա | ինքնասպանություն |
Թվական | 2009 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Emily Young?[2][1] |
Սցենարի հեղինակ | Պաուլո Կոելիո, Roberta Hanley?[3] և Լարրի Գրոսս[3] |
Դերակատարներ | Սառա Միշել Գելար[2][4], Ջոնաթան Թաքեր[4], Էրիկա Քրիստենսեն[2][4], Մելիսա Լեո[4], Դևիդ Թյուլիս[2][4], Erica Gimpel?[4], Բարբարա Զուկովա[4], Ռենա Օուեն[4], Florencia Lozano?[3], Waleed Zuaiter?[3], Ադրիան Մարտինես[3], Ստյուարտ Ռադին[3] և Ուարդ Հորթոն[3] |
Երաժշտություն | Մյուրեյ Գոլդ |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Նյու Յորք |
Տևողություն | 103 րոպե |
Բյուջե | $9 000 000 |
IMDb | ID 1068678 |
«Վերոնիկան որոշում է մահանալ» (անգլ.՝ Veronika Decides to Die), 2009 թվականին նկարահանված գեղարվեստական ֆիլմ, Պաուլո Կոելիոյի համանուն վեպի էկրանավորումը։ Գլխավոր դերերը կատարել են Սառաը[5], Ջոնաթան Թաքերը[6], Մելիսա Լեոն, Դևիդ Թյուլիսը և Էրիկա Քրիստենսենը[7]։
Ֆիլմի իրադարձությունները կատարվում են Նյու Յորքում, այնինչ գրքում իրադարձությունները կատարվում են Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերոնիկան ապրում է բարեկեցիկ, սակայն միապաղաղ կյանքով։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ աղջիկն արդեն ձանձրացել է այդ գորշությունից ու որոշում է կյանքին վերջ տալ ինքնասպանությամբ։ Նա խմում է մեծ քանակությամբ քնաբեր։ Ինքնասպանության անհաջող փորձից հետո Վերոնիկան արթնանում է Վիլետ հոգեբուժարանում։ Բժիշկը Վերոնիկային հայտնում է, որ ընդունած հաբերի պատճառով աղջկա սիրտը վնասվել է, աղջկան շատ քիչ ժամանակ է մնում. յուրաքանչյուր պահի նրա սիրտը կարող է դադարել բաբախել։ Հիվանդանոցում որոշ ժամանակ անցկացնելուց հետո Վերոնիկայի մեջ արթնանում է կյանքը շարունակելու ձգտումը, և նա հիվանդանոցից փախչում է հիվանդներից մեկի՝ Էդուարդի հետ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սառա Միշել Գելար – Վերոնիկա / Veronika
- Ջոնաթան Թաքեր – Էդուարդ / Edward
- Մելիսա Լեո – Մարի / Mari
- Դևիդ Թյուլիս – բժիշկ Բլեյք / Dr. Blake
- Էրիկա Քրիստենսեն – Քլեր / Claire
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են 2008 թվականի մայիսի 12-ից մինչև հունիսի 22-ը Նյու Յորքում։ Վեպի էկրանավորման ստեղծմամբ զբաղվել են «Muse Productions», «Das Films» և «Velvet Steamroller Entertainment» ընկերությունները[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1068678/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://stopklatka.pl/film/weronika-postanawia-umrzec
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 http://www.imdb.com/title/tt1068678/fullcredits
- ↑ Casting Call for «Veroníka»(անգլ.)
- ↑ Young Hollywood Awards Արխիվացված 2016-03-03 Wayback Machine(անգլ.)
- ↑ 7,0 7,1 Variety — Das Films teams for adaptation(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վերոնիկան որոշում է մահանալ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2009 դրամա ֆիլմեր
- 2009 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ֆիլմեր ինքնասպանության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում